Ռեփեր Քանյե Ուեսթի թվիթերյան օգտահաշվում առաջին գրառումն է հայտնվել այն բանից հետո, երբ սոցցանցի սեփականատեր, ձեռնարկատեր Իլոն Մասքը վերականգնել է ռեփերի էջը։
«Փորձարկում։ Փորձարկում։ Ստուգում եմ, արդյոք ապաարգելափակված է», – գրել է Ուեսթը իր օգտահաշվում:
Քանյե Ուեսթը սոցցանցում ունի 31,5 միլիոն հետեւորդ։ Այն արգելափակվել էր 2022 թվականի հոկտեմբերին հակասեմական գրառումներից հետո։ Երաժշտի հաշիվն ապաարգելափակվեց Մասկի կողմից Twitter-ի գնումից հետո։
Իլոն Մասկը վերականգնել է նաեւ ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի թվիթերյան էջը։ Որոշումը կայացվել է սոցցանցի սեփականատիրոջ կողմից անցկացված հարցումից հետո, որը նա իրականացրել է օգտատերերի շրջանում։
Էջի վերակագնումից ընդամենը 7 ժամ անց ԱՄՆ նախկին առաջնորդի թվիթերյան հետեւորդների թիվը հասել է 25 միլիոնի։
Վերիֆիկացված @realDonaldTrump հաշիվը սառեցվել է 2021 թվականի հունվարի 8-ին, երկու օր անց այն բանից հետո, երբ Դոնալդ Թրամփի կողմնակիցները ներխուժեցին Կապիտոլիումը՝ փորձելով խափանել ԱՄՆ Կոնգրեսի կողմից դեմոկրատ Ջո Բայդենի նախագահական ընտրություններում հաղթանակի հաստատումը: Այն ժամանակ նա ուներ մոտ 90 միլիոն բաժանորդ։