Այսօր Արցախի Հանրապետության ԱԺ արտահերթ նիստում Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն ասաց, որ այնպես չէ, որ Արցախում ձևավորվում է նոր կառավարություն, բայց դե ֆակտո լինելու է նոր կառավարություն, պետնախարար, որը լիազորված է այդ փոփոխությունն իրականացնելու բոլոր իրավունքներով։
Ինչ վերաբերում է Արցախի առջև ծառացած վտանգներին, Արայիկ Հարությունյանն ասաց.
«Այնպես չէ, որ այդ վտանգները չկան, դրանք շարունակում են մնալ։ Խնդրում եմ այս հարցն ընդգրկենք փակ հանդիպման օրակարգ, որպեսզի այստեղ չբարձրաձայնենք։ Օրինակ, այսօր առաջնագծում մենք աշխատանքներ իրականացնելու առումով ունենք խնդիրներ»։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում