Հղիության ընթացքում մեկ բաժակ գինի խմելը կարող է վտանգավոր լինել պտղի ուղեղի համար
Advertisement 1000 x 90

Հղիության ընթացքում մեկ բաժակ գինի խմելը կարող է վտանգավոր լինել պտղի ուղեղի համար

Երեխայի ուղեղը կարող է զարգանալ ուշացումով, ինչպես նաեւ ենթարկվել կառուցվածքային փոփոխությունների, եթե կինը հղիության ընթացքում նույնիսկ փոքր քանակությամբ ալկոհոլ օգտագործի: Ավստրիայի Վիեննայի բժշկական համալսարանի գիտնականների հետազոտության արդյունքները կներկայացվեն Հյուսիսային Ամերիկայի ճառագայթային ընկերության ամենամյա հանդիպմանը:

Հետազոտողները վերլուծել են 22-36-րդ շաբաթվա ընթացքում 24 հղի կանանց պտղի ՄՌՏ արդյունքները: Նրանք բոլորը ալկոհոլ են օգտագործել հղիության ընթացքում: Գիտնականները պարզել են, որ երեխաների մոտ հասունացման ընդհանուր ցուցանիշը զգալիորեն ցածր է եղել, քան վերահսկիչ խմբի մոտ։

Ուղեղի փոփոխությունները նկատվել են պտղի մոտ, նույնիսկ եթե մայրը քիչ քանակությամբ ալկոհոլ է խմել: 24 կանանցից 17-ը հազվադեպ է ալկոհոլ օգտագործել, միջին հաշվով կանայք շաբաթական խմել են մեկ բաժակից պակաս ալկոհոլային խմիչք:

news.am