Ինչ հիվանդություններ կարող են զարգանալ քնի պակասի հետևանքով
Advertisement 1000 x 90

Ինչ հիվանդություններ կարող են զարգանալ քնի պակասի հետևանքով

Քնի պակասը թուլացնում է իմունային համակարգը, ինչն էլ կարող է լուրջ խնդիրների պատճառ դառնալ։ Այս մասին «Մոսկվա 24»-ի հետ զրույցում ասել է թերապևտ Ալեքսեյ Խուխրևը։

«Եթե մենք բավարար չափով չենք քնում, տուժում է մեր իմունային համակարգը։ Նման մարդու մոտ վարակիչ հիվանդությունների՝ հարբուխի, վիրուսների և այլնի զարգացման հավանականությունն ավելի բարձր է լինում»,- նախազգուշացրել է բժիշկը՝ հավելելով, որ ավելորդ քաշ ունեցողների մոտ քնի պակասի դեպքում այս ամենի հետ մեկտեղ բարձրանում է նաև սրտանոթային համակարգի հիվանդությունների զարգացման վտանգը։

Բացի այդ, Խուխրևը նշել է, որ քնի պակասը կարող է դառնալ նաև տագնապի, անհանգստության ու անգամ դեպրեսիվ խանգարման պատճառ։

«Եթե քնի տևողությունն ու խորությունը խանգարված է, ապա մարդն արթնանում է չհանգստացած և ինչպես հարկն է չքնած։ Քունն այս դեպքում չի թարմացնում»,- եզրափակել է բժիշկը։

tert.am