Որ ախտանշաններն են հուշում ձվարանի քաղցկեղի մասին
Advertisement 1000 x 90

Որ ախտանշաններն են հուշում ձվարանի քաղցկեղի մասին

Ձվարանների քաղցկեղի դեպքում հիվանդի մոտ ի հայտ է գալիս մի քանի ախտանշան։ Այս մասին գրում է The Sun պարբերականը՝ վկայակոչելով թերապեւտ Ստեֆանի Ուային։

Բժշկի խոսքով՝ ձվարանի քաղցկեղի զարգացման վաղ փուլի մասին հուշող առաջին ախտանշանները կարող են լինել ախորժակի կորուստը և հագեցածության մշտական զգացումը։ Երկրորդ ախտանշանը փորափքանքի առկայությունն է։

Ինչպես հավելել է մասնագետը, այս հիվանդության դեպքում հաճախ նկատվում են նաև մեջքի և որովայնի ցավեր, ինչպես նաև ցավեր սեռական ակտի ժամանակ։

«Այս ախտանշաններից որևէ մեկի առկայությունը չի հավաստում, որ դուք ունեք ձվարանի քաղցկեղ, սակայն մտահոգությունների դեպքում կարելի է խորհրդակցել թերապևտի հետ», – նշել է մասնագետը:

news.am