Հայաստանի պատմության թանգարանում կայացավ «Հին Մեծամոր․ հայ-լեհական բացահայտումներ» խորագրով ցուցադրության պաշտոնական բացումը՝ կազմակերպված Հայաստանի և Լեհաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի շրջանակում։
Ցուցադրությունում ներկայացված են Մեծամորի հնավայրում հայ-լեհական արշավախմբի 10-ամյա հնագիտական աշխատանքների արդյունքները։
Սիրով սպասում ենք բոլորին։