Apple TV+ հարթակը վավերագրական ֆիլմ կնկարահանի բարբադոսցի երգչուհի Ռիհաննայի մասին։ Այդ մասին հայտնում է The Sun-ը։
Կողմերը ներկայումս բանակցություններ են վարում ֆիլմի թողարկման շուրջ: Այն կպատմի երգչուհու կյանքի, ինչպես նաեւ 2023 թվականին նրա բեմ վերադառնալու մասին։ Գործարքի գումարը չի բացահայտվում։ Ըստ հրապարակման՝ խոսքը մի քանի միլիոն դոլարի մասին է։
Ֆիլմում կներառվեն Super Bowl-ի ելույթի փորձերի ժամանակ արված կադրեր: Ռիհաննան այնտեղ պետք է ելույթ ունենա 2023 թվականի փետրվարի 12-ին ԱՄՆ Արիզոնա նահանգում։
Այս տարվա հոկտեմբերի վերջին՝ վեց տարվա դադարից հետո Ռիհաննան թողարկեց իր առաջին՝ «Lift Me Up» երգը։ Կոմպոզիցիան թողարկվել է որպես «Սեւ հովազ․ ընդմիշտ Վականդա» ֆիլմի սաունդթրեք։ Նախորդ՝ «Sledgehammer» թրեքը Ռիհաննան ձայնագրել է 2016 թվականին: 2017 թվականին երգչուհին նաեւ համատեղ ստեղծագործություններ է թողարկել Future-ի (Selfish), N.E.R.D.-ի (Կիտրոն), DJ Khaled-ի (Wild Thoughts), Քենդրիկ Լամարի (Loyalty) եւ PartyNextDoor-ի (Believe It) հետ: