Քանյե Ուեսթին ծաղրել են
Advertisement 1000 x 90

Քանյե Ուեսթին ծաղրել են

Golden Chihuahua Telegram ալիքի հեղինակ, նորաձևության լրագրող Սաշա Ամատոն ծաղրել է ամերիկացի ռեփեր և դիզայներ Քանյե Ուեսթին՝ «կենսաքայքայվող» բաճկոնի մասին նրա խոսքերի համար։

Նա ուշադրություն է հրավիրել մի լուսանկարի վրա, որը հայտնվել է սոցցանցերում, որտեղ Քանյե Ուեսթը գովաբանում է իր ապրանքանիշի նոր բաճկոնները՝ պատրաստված «արագ կենսաքայքայվող նյութից, որը չի աղտոտում շրջակա միջավայրը՝ նպատակ ունենալով ստեղծել նորաձևության կայուն ապագա»:

«Այս նյութը կոչվում է բամբակ, կարող եք լսած լինել դրա մասին, շատ հազվադեպ բան է: Ես կփորձեմ կապվել նրա հետ հաջորդ շաբաթ՝ նրան բրդի և վուշի մասին պատմելու համար»,- հեգնել է Ամատոն: