64 տարեկան հասակում հանկարծամահ է եղել Բելառուսի արտգործնախարար Վլադիմիր Մակեյը։ Այս մասին հայտնում էБелТА-ն՝ հղում անելով նախարարության մամուլի քարտուղար Անատոլի Գլազին։
Մակեյը Բելառուսի արտաքին գործերի նախարարությունը գլխավորել է 2012 թվականի օգոստոսից, իսկ մինչ այդ՝ մի քանի տարի ղեկավարել է հանրապետության նախագահի վարչակազմի աշխատանքը։
Նրա մահվան մասին մանրամասներ դեռևս չեն հաղորդվում։