Նոյեմբերի 30-ին՝ ժամը 09։00-ի դրությամբ, Մեղրիի, Հրազդանի և Ճամբարակի տարածաշրջաններում ձյուն է տեղում, իսկ Գորիսի և Թումանյանի տարածաշրջաններում՝ անձրև։ Տավուշի տարածաշրջանի ավտոճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 200 մետր։
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից հայտնում են, որ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:
Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել ձմեռային անվադողերով: