Նյու Յորքի թանգարանը Պիկասոյին և Մատիսին փոխարինել է Թրամփի կողմից «արգելված» երկրների նկարիչների գործերով
Advertisement 1000 x 90

Նյու Յորքի թանգարանը Պիկասոյին և Մատիսին փոխարինել է Թրամփի կողմից «արգելված» երկրների նկարիչների գործերով

Նյու Յորքի ժամանակակից արվեստի թանգարանը նշանավոր գեղանկարիչների, մասնավորապես, Պաբլո Պիկասոյի և Անրի Մատիսի կտավները փոխարինել է մուսուլմանական այն երկրների նկարիչների աշխատանքներով, որոնք հայտնվել են ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի միգրացիոն հրամանագրի գործողության ներքո: Այդ մասին հայտնել է բրիտանական Independent հրատարակությունը:

Դա արվել է «հյուրընկալության և ազատության իդեալները հաստատելու նպատակով, որոնք թանգարանի համար նույնքան կարևոր են, որքան և ԱՄՆ-ի համար»,-ասված է այն գրառումներում, որոնք զետեղված են Իրանի, Իրաքի, Սուդանի և այլ երկրների նկարիչների աշխատանքների կողքին, երկրներ, որոնք հայտնվել են նախագահական հրամանագրի գործողության ներքո: Նախորդ ցուցանմուշների տեղում հայտնվել են սուդանցի նկարիչ Իբրահիմ էլ Սալահիի, իրաքա-բրիտանացի ճարտարապետ Զահի Հադիդի և իրանցի տեսանկարչուհի Թալա Մադանիի գործերը, որոնք նույնպես գտնվում էին թանգարանի հավա քածուում, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:



Նման նյութեր