Ամերիկացի փոփ երգչուհի Մադոննան ներկա է գտնվել իր՝ «Սեքս» գրքի 30-ամյակին նվիրված ցուցահանդեսի բացմանը։ Միջոցառումից լուսանկարներ են հայտնվել Daily Mail-ում։
64-ամյա Մադոննան հանրությանը ներկայացել է սև Saint Laurent սմոքինգով, ժանյակավոր կորսետով, ցանցավոր զուգագուլպաներով և լաքապատ կաշվից բարձրակրունկներով: Երգչուհին որպես աքսեսուար ընտրել է կաշվե մտրակը։
Ցուցահանդեսը, որը կանցկացվի Մայամիում մինչև դեկտեմբերի 4-ը, համընկնում է Մադոննայի և լուսանկարիչ Սթիվեն Մեյզելի սկանդալային «Սեքս» գրքի 30-ամյակի և վերահրատարակման հետ, որը ներառում է երգչուհու ամենաանկեղծ կադրերը: Ցուցահանդեսը վարել է Մադոննայի մտերիմ ընկերը՝ Saint Laurent-ի կրեատիվ տնօրեն Էնթոնի Վակկարելոն։ Saint Laurent-ի աջակցությամբ գրքի 800 օրինակ վերահրատարակվել է և աճուրդի կհանվի Մադոննայի Raising Malawi բարեգործական կազմակերպության համար։