45 պարզ բան ձեր մտքի, հոգու և մարմնի առողջության համար
Միտք
- Վերջապես ձեր անելիքների ցանկից հանեք այն կետերը, որոնք տարիներով չարված են մնացել, իսկ դա նշանակում է, որ դրանք բացարձակապես անօգուտ բաներ են։
- Ձեզ համար կազմեք հաճոյախոսությունների և լավագույն մաղթանքների ցանկ, որը կարող եք ժամանակ առ ժամանակ անել ինքներդ ձեզ։
- Փորձեք փոխել որոշումներ կայացնելու ձեր եղանակները։
- Աշխատանքը կատարելու այլ մեթոդներ ընտրեք։ Դա ձեզ կօգնի ստեղծել նոր նեյրոնային կապեր ուղեղի մեջ, ինչը կթուլացնի վերջինիս գերծանրաբեռնվածությունը։
- Ինչ-որ մեկի հետ շաղակրատեք գոնե օրական 5 րոպե ինչ-որ ուրախ, անլուրջ բանի մասին. կապ չունի։
- Գիտակցաբար, այլ ոչ թե ակամայից արեք ամեն ինչ. լինի դա սննդի ընդունում թե ատամների մաքրում։
- Պառկեք մարգագետնում՝ խոտերի վրա, ու նայեք ամպերին։
- Վերջապես տանն ինչ-որ բան վերանորոգեք, այնպիսի մանրուք, որն արդեն որերորդ ամիսն է՝ նյարդայնացնում է ձեզ։ Դա կարող է լինել լուսամփոփ կամ սպիտակեղենի դարակը։
- Ձեզ համար գիտակցաբար ապրելու սովորություն մշակեք։
- Մի մտածեք այն մասին, որ ձեզ եսասեր կհամարեն, արեք այն, ինչը ձեզ երջանկություն է բերում։
- Ջանք թափեք և վերջապես դուրս եկեք հարմարավետության գոտուց։
- Ձեր սոցիալական ցանցերի ստուգում անցկացրեք ու դրանցից հեռացրեք ձեզ համար տհաճ բոլոր մարդկանց։
- Աշխատեք քիչ «ապրել» համացանցում։ Իրական կյանքը շատ ավելի հետաքրքիր ու հիասքանչ է։
- Յուրաքանչյուր օրը սկսեք մի փոքր մեդիտացիայից։
- Ազատվեք տանը եղած անպետք իրերից, հատկապես՝ հագուստից և կոշիկից, որոնք դուք հազար տարի կրել եք։
Մարմին
- Առողջ սնունդ կերեք։ Հավատացեք, այն շատ ավելի համեղ է, քան ճարպոտ համբուրգերներն ու գունավոր փքաբլիթները։
- Ամեն օր սեփական մարմնի ձայնը լսելու 10 րոպեանոց սեանս անցկացրեք։
- Երեք խորը շունչ քաշեք, որ օրգանիզմը հագեցնեք թթվածնով։
- Միացրեք ձեր սիրելի երաժշտությունը ու մի լավ պարեք։
- Ձգումներ կատարեք։
- Վազեք կամ արագ քայլեք օրական գոնե մի քանի րոպե։
- Աշխատեք օրական գոնե մեկ անգամ առողջ սնունդ ընդունել։
- Ձեր մարմնին հաճույք պատճառեք. Նոր հագուստ ձեռք բերեք՝ շատ հաճելի կտորից կարված, որը շատ հարմար կլինի ձեր մաշկի համար։
- Եվ մի մոռացեք արևի լույսի մասին. այն պետք է շատ լինի։
- Օգտվեք եթերայուղերից, հատկապես օգտակար է անանուխինը։
- Հաճախ ծիծաղեք։
- Ձեզ երես տվեք ու ցերեկը ննջեք գոնե 10-20 րոպե։
- Զբաղվեք ինքնաճանաչմամբ, ուսումնասիրեք ձեզ ու սիրեք։
- Սովորություն դարձրեք առօրյա ձանձրալի կենցաղի ու խնդիրների արանքում հանգստանալ մի քանի վայրկյան՝ ձեր մարմինը լցնելով հանգստությամբ և լռությամբ։
- Ի դեպ, շատ է հանգստացնում հետևյալ պարզ վարժությունը. Երբ դուք պարզապես շոյում եք ձեր ձեռքը կամ խոնավեցնում եք այն։
Հոգի
- Իր տեսակի մեջ տնական SPA-պրոցեդուրա արեք։ Բուրավետ լոգանք ընդունեք ու ինչ-որ ամսագիր թերթեք։
- Աշխատեք հանգստյան օրերին հաճախակի ուղևորություններ պլանավորել։
- Մի ամաչեք օգնություն խնդրել։
- Գրի առեք ձեր ցանկություններն ու երազանքները։ Դա շատ է մոտիվացնում ու ոգեշնչում։
- Ժամադրությունների գնացեք, հանդիպեք ընկերների հետ։
- Շոյեք կատվին կամ շանը։
- Սովորեք ձեր մասին միայն լավը մտածել։ Կարող եք, օրինակ, ձեր ընկերներին հարցնել, թե նրանք ինչ են մտածում ձեր մասին։
- Ընտրեք այն մարդկանց, ում հետ կցանկանայիք օր անցկացնել, ու մի ամաչեք նրանց հրավիրել համատեղ ճաշի կամ զբոսանքի։
- Ինքներդ ծանոթացեք անծանոթ մարդու հետ ու զրույցի բռնվեք նրա հետ։
- Երես տվեք ձեզ։ Ինչ-որ թանկ բան գնեք, որի վրա միշտ ափսոսել եք գումար ծախսել, բայց միշտ երազել եք այն ունենալ։
- Գրի առեք ձեր մտքերը։
- Պատկերացրեք, որ դուք ձեր լավագույն ընկերն եք աշխարհում։ Ի՞նչ կասեիք դուք ինքներդ ձեզ։
- Ինչ-որ մեկին օգնեք։
- Լսեք ձեր էմոցիաների ձայնը։
- Ուշադիր նայեք ու գտեք մի քանի գեղեցիկ անսպասելի բաներ աշխատանքի գնալու ճանապարհին։ Մտածեք. Չէ՞որ տարիներով կողքով եք անցել ու նույնիսկ չեք նկատել դրանք։
Պատրաստեց Սոֆա Պետրոսյանը