«Պուգաչովան «կերակրում էր» Ռուսաստանին, իսկ ես՝ ողջ Խորհրդային Միությանը». Լայմա Վայկուլեն սկանդալային հայտարարություն է արել
Advertisement 1000 x 90

«Պուգաչովան «կերակրում էր» Ռուսաստանին, իսկ ես՝ ողջ Խորհրդային Միությանը». Լայմա Վայկուլեն սկանդալային հայտարարություն է արել

68-ամյա երգչուհին Ռուսաստանի հետ հակամարտությունում աջակցում է Ուկրաինային։ Միաժամանակ Լայմային դուր չի գալիս, որ շատ ռուսների վերաբերմունքն իր նկատմամբ փոխվել է։ Փոփ աստղը որոշել է հիշել 80-ականների իր վաստակը։

«Ես «կերակրում էի» ֆիլհարմոնիկներին, ես «կերակրում էի» Խորհրդային Միությանը` թողարկելով իմ ձայնասկավառակները»,- ասել է Վայկուլեն: – Էլ չեմ ասում Ալլայի մասին։ Ես ստանում էի 17 ռուբլի՝ հավաքելով 45 հազարանոց մարզադաշտը։ Եթե ​​ բան չունեք անելու, ապա հաշվեք, թե որքան գումար եմ բերել պետությանը։ Իմ ալբոմը վաճառվում էր մեկ միլիոն օրինակով, իսկ ես դրա դիմաց ստացել եմ 137 ռուբլի։ Ահա, հաշվեք՝ ով ում է պահել, ով ում է վճարել։ Ես աշխատել եմ եւ «կերակրել» ողջ Խորհրդային Միությանը։ Իսկ Ալլան պահել է այն Ռուսաստանը, որն այժմ նրա հանդեպ առարկություններ ունի։ Մենք այն ժամանակ այնքան փող աշխատեցինք Խորհրդային Միության համար, որ նույնիսկ ամոթ է ասելը»:

Երգչուհին վստահեցրել է, որ ինքը չափազանց պահանջված արտիստ է եղել։ Վայկուլեն կարծիք է հայտնել՝ ոչ միայն մարզադաշտեր է հավաքել,  այլ նաեւ վայելել է ժողովրդի սերը։

«Նրանք ինձ այնքան շատ էին սիրում, բայց ես դա չէի խնդրում։ Երբ առաջին ելույթս էր կենտրոնական հեռուստատեսությամբ՝ ռուսական Առաջին ալիքով, ես չէի ուզում նկարահանվել։ Բայց ես դա արեցի եւ առաջին իսկ ակնթարթից ինձ սիրեցին ու ճանաչեցին», – «Дождь» հեռուստաալիքի եթերում նշել է Լայման։

Երգչուհու խոսքերը մեկնաբանել է նաեւ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան. «Պարզվում է, որ Լայմա Վայկուլեն «կերակրել է» ԽՍՀՄ-ին, իսկ Ալլա Պուգաչովան՝ ամբողջ Ռուսաստանին։ Մնում է հասկանալ, թե ովքեր են աջակցել նրանց, ովքեր գնել են համերգների եւ ձայնասկավառակների տոմսերը․․․»,- նշել է Զախարովան։

news.am