Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ դեկտեմբերի 5-ի առավոտյան Ուկրաինայի զինված ուժերը փորձել են գրոհել Ռյազանի և Սարատովի շրջանների Դիագիլևո և Էնգելս օդանավակայանները։
Գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովի խոսքով՝ անօդաչու թռչող սարքերը վնասազերծվել են, սակայն բեկորների անկման և պայթյունի հետևանքով «երկու ինքնաթիռի կորպուս փոքր-ինչ վնասվել է»։ Կոնաշենկովը հայտարարել է նաև օդանավակայանում տեխնիկական անձնակազմից երեք մարդու մահվան մասին։
Եվս չորս զինվոր վիրավորվել է և հոսպիտալացվել։