34 տարի առաջ՝ ժամը 11:41-ին, Հայաստանը ցնցվեց ավերիչ երկրաշարժից…Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրում է ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը։
«․․․Երկրաշարժից անցել է 34 տարի… Ուզում եմ ևս մեկ անգամ հիշենք բոլոր բուժաշխատողներին, ովքեր պատվով անցան այդ սարսուռի միջով…
«Այդ օրը Լենինականում 12 երեխա ծնվեց»,- պատմում է բժիշկներից մեկը:
Փաստ է, բնության արհավիրքն անզոր էր կյանքի ընթացքը կասեցնելու: Ու մինչ շատերը փնտրում էին կորցրած հարազատներին, սգում մահացածներին, արդեն դեկտեմբերի 7-ի երեկոյան քարի ու բետոնի բլուրների վերածված Գյումրում նոր կյանքեր էին լույս աշխարհ գալիս ու ապացուցում, որ կյանքը շարունակվելու է»,-գրել է նա: