Ամերիկացի երգչուհի և դերասանուհի Ջենիֆեր Լոպեսը նկարահանվել է Սուրբ Ծննդյան նկարահանումներում և ցուցադրել իր կերպարը տոնակատարության համար։ Նա նկարները տարածել է սոցիալական ցանցերում։
53-ամյա երգչուհին ամանորյա տոների համար ընտրել է մեկ գույն՝ կարմիր կոստյում, պայուսակ, դիմահարդարում և աքսեսուարներ։ Նկարներում Ջենիֆեր Լոպեսը կեցվածք է ընդունել կարմիր արևային ակնոցով։ Երգչուհու շուրթերին կարմիր ակցենտով դիմահարդարումն արվել է իր սեփական ապրանքանիշի կոսմետիկայի միջոցով։
Մեկնաբանություններում երկրպագուները նշել են երգչուհու գեղեցկությունը և ամանորյա տոնակատարության հանդերձանքի ընտրությունը՝ «Գեղեցիկ կին», «Մենք նախանձում ենք Ձեր կազմվածքին», «Ինչ գեղեցկուհի ես դու»,- գրել են նրանք։