Ալկոհոլային ցանկացած ըմպելիք բացասաբար է ա անդրադառնում անոթների ու սրտամկանի վրա, հանգեցնում է զարկերակային ճնշման տատանումների ու ազդում արյան մակարդելիության վրա։ Այս կերպ է օրգանիզմի վրա անդրադառնում նաև սուրճի չարաշահումը։ Այս մասին «Մոսկվա 24»-ի հետ զրույցում ասել է սննդաբան Մարգարիտա Կորոլյովան։
Ինչպես մանրամասնել է մասնագետը, ալկոհոլային ըմպելիքների գործածության դեպքում օրգանիզմում տեղի է ունենում էթանոլի տարրալուծում, որը «սոսնձում» է էրիթրոցիտները՝ այդ կերպ հանգեցնելով թրոմբների առաջացման։Բացի այդ, ոգելից խմիչքները նաև կտրուկ բարձրացնում են զարկերակային ճնշումն ու լուրջ հարված են հասցնում սրտանոթային համակարգին։
«Երբ մարդը չարաշահում է նման ըմպելիքները, օրգանիզմը կարող է ջրազրկվել, իսկ թրոմբագոյացման վտանգը կբարձրանա։ Նաև, անշուշտ, տուժում է նյարդային համակարգը», – նշել է բժիշկը։
Նրա խոսքով՝ սուրճն ու էներգետիկ ըմպելիքները ևս կարող են թրոմբների առաջացման հանգեցնել, քանի որ դրանք ազդում են արյան մակարդելիության վրա ու թանձրացնում այն։