Չինաստանում միասին լուսանկարվել են նույն գերդաստանի 500 անդամներ
Advertisement 1000 x 90

Չինաստանում միասին լուսանկարվել են նույն գերդաստանի 500 անդամներ

Չինական Ռեն գերդաստանի ավելի քան 500 անդամներ միասին լուսանկարվել են՝ Չժեցզյան արևելյան նահանգի Շիշե գյուղում հավաքվելով լուսնային օրացույցով Ամանորը տոնելու համար:

Լուսանկարիչ Չժան Լյանզոնը լուսանկարներն արել է դրոնի միջոցով՝ գյուղի մերձակա բազալտե քարաժայռերի ֆոնին:

Նա BBC-ին պատմել է, որ Ռեն ընտանիքի պատմությունն սկիզբ է առնում ավելի քան 850 տարի առաջ, բայց տոհմածառը չեն նորացրել արդեն 80 տարուց ավելի:

Գյուղի հնաբնակներն արդեն ձեռնամուխ են եղել գերդաստանի պատմության ուսումնասիրմանը և ընտանիքի պատմության մեջ այդ վերջին տասնամյակների վերականգնմանը:

Նրանք պետք է հարցումներ անեն այդ գերդաստանի յոթ սերունդների՝ ներկայում ապրող ներկայացուցիչներին:

Լուսանկարվելու համար հաջողվել է հավաքել Ռեն գերդաստանի  քառորդ մասին: Մարդիկ ժամանել էին Պեկինից, Շանհայից, Թայվանից: