Իտալիայում կարաբինիեները ձերբակալել են Մատեո Մեսինա Դենարոյին, ով սիցիլիական «Կոզա Նոստրա» մաֆիայի ենթադրյալ ղեկավարն է և ով փախուստի մեջ էր արդեն 30 տարի: Այս մասին հայտնում է ANSA իտալական հրատարակությունը։
Դենարոյի ձերբակալությանը տանող հետաքննությունը վերահսկում էին Պալերմոյի դատախազը և նրա տեղակալը։ Դենարոյին ձերբակալել են Լա Մադալենայի մասնավոր կլինիկայում, որտեղ նա մեկնել էր բուժման:
Մատեո Մեսինա Դենարոն իտալական մաֆիայի ամենահզոր ղեկավարներից է։ Նա փախուստի մեջ է արդեն 30 տարի՝ 1993 թվականից։
2020 թվականին Սիցիլիական Կալտանիսետտա քաղաքում երդվյալ ատենակալները Դենարոյին հեռակա դատապարտեցին ցմահ ազատազրկման։
Նշվում է, որ դատավճռի կայացման համար դատավորներից պահանջվել է ավելի քան 13 ժամ։ Դենարոն դատապարտվել է 1992 թվականին Սիցիլիայում լեգենդար իտալացի քննիչներ Ջովանի Ֆալկոնեի և Պաոլո Բորսելինոյի և նրանց հսկող ոստիկանների սպանությանը մեղսակցության համար: