Ռուսաստանը ոչնչացնելու ցանկացած ցանկություն կնշանակի աշխարհի վերջ․ պատրիարք Կիրիլ
Advertisement 1000 x 90

Ռուսաստանը ոչնչացնելու ցանկացած ցանկություն կնշանակի աշխարհի վերջ․ պատրիարք Կիրիլ

Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլը կարծում է, որ Ռուսաստանի պարտությունը ներկա պայմաններում կարող է աղետալի հետևանքների հանգեցնել ողջ մարդկության համար։ Այս մասին նա ասել է այսօր՝ հունվարի 19-ին, Մոսկվայի Աստվածահայտնության տաճարում մատուցված պատարագից հետո։

Նրա խոսքով՝ «այսօր կան շատ մեծ սպառնալիքներ աշխարհի, մեր երկրի, ողջ մարդկության համար»։

«Մենք աղոթում ենք Տիրոջը, որ Նա լուսավորի այդ խելագարներին և օգնի նրանց հասկանալ, որ Ռուսաստանը ոչնչացնելու ցանկացած ցանկություն կնշանակի աշխարհի վերջ», – ասել է Ռուս ուղղափառ եկեղեցու առաջնորդը։

«Մենք հավատում ենք, որ Տերը չի լքի ռուսական հողը, չի լքի մեր իշխանություններին, մեր ուղղափառ նախագահին, մեր բանակին: Որ Ռուսաստանը, անհրաժեշտության դեպքում, ուժ կունենա պաշտպանելու իր հողը և իր ժողովրդին: Եվ Աստված մի արասցե, որ բանը նման կերպ հարաբերություններ պարզելուն չհասնի, որպեսզի Տերը հաշտեցնի բոլորին, հանգստացնի և օգնի բոլորին միասին աշխատել՝ աշխարհն ավելի լավը դարձնելու համար»,- մաղթել է պատրիարք Կիրիլը։



Նման նյութեր