Comedy Club-ի նոր թողարկումը կուրախացնի ոչ միայն կատակներով, այլեւ անսպասելի վերադարձով։ Գարիկ Մարտիրոսյանը կվերադառնա հարազատ ստուդիա։
Գարիկ Մարտիրոսյանը կանգնած է Comedy Club-ի ակունքներում։ Նրա մասնակցությամբ համարենրը դեռեւս մեծ տարածում ունեն համացանցում, եւ հեռուստադիտողները տխուր էին, քանի որ նա լքել էր շոուն: Բայց հումորիստը վերադարձել է, թեկուզ ոչ ընդմիշտ։
«Ուայթ մեդիա»-յի գլխավոր պրոդյուսեր Յուլյա Սումաչովայի հետ նա ներկայացրել է իր առաջին մեծ նախագիծը ТНТ հեռուստաալիքով։ Նոր շոուն կոչվելու է «Конфетка» եւ դրա գլխավոր առանձնահատկությունն այն է լինելու, որ փոփ աստղերը համացանցի անհայտ հիթերը «կոնֆետի» են վերածելու։ Հաղորդումը Գարիկը վարելու է Մարինա Կրավեցի հետ։
Վերջերս հումորիստը խոստովանել է, որ ակտիվորեն օգնում է հայրենի Հայաստանի հեռուստատեսային մարդկանց որակյալ արտադրանք պատրաստելու հարցում, ինչպես նաեւ զբաղվում է մանկական նախագծերով։ Միաժամանակ նա չի ցանկանում կորցնել կապերը Ռուսաստանի հետ։