1. Մայքլ Տեր-Պողոսյան (1925-1996թթ.) – ամերիկացի ֆիզիկոս, ով պոզիտրոնային ճառագայթման տոմոգրաֆիայի հայտնագործողներից մեկն է: Ֆիզիկոսը ծագմամբ հայ էր, ծնվել էր Ֆրանսիայում, հետագայում տեղափոխվել էր ԱՄՆ: Ավելի ուշ ընդունվել էր Վաշինգտոնի համալսարանի բշկական դպրոցը (Washington University School of Medicine): Նրա հայտնագործությունը շատ կարևոր դեր խաղաց բժշկական ախտորոշումների հետագա զարգացման մեջ:
2. Ստեփան Ստեփանյան – հայտնաբերել է բետոնախառնիչը:
3. Ռայմոնդ Վահան Դամադյան — հայազգի գյուտարար է, ով հայտնագործել է մագնիսական ռեզոնանսային պատկերի ախտորոշման սարքը:
4. Լյութեր Ջորջ Սիմիջյան — հայտնագործել է բանկոմատը, ավելի քան 200 գյուտերի արտոնագիր ունի, այդ թվում՝ լուսանկարչության ոլորտում:
5. Փիթեր Ոսբիկյան – հատակը մաքրելու համար նախատեսված ինքնամաքրվող ձողի հայտնագործողն է:
6. Բորիս Արտաշեսի Բաբայան (ծնվել է 1933թ.-ին) — խորհրդային և ռուսաստանցի գիտնական, մանկավարժ, հաշվիչ տեխնիկայի մասնագետ: Հաշվիչ համալիրների, համակարգչային ծրագրավորման ճարտարապետական սկզբունքների վերաբերյալ աշխատությունների հեղինակ, Պետական և Լենինյան մրցանակների դափնեկիր: Առաջին եվրոպական գիտնականը, որն արժանացել է Intel Fellow կոչմանը
7. Բժիշկ Ալբերտ Կապիկյան – հայտնագործել է բերանային վիրուսային վարակի դեմ շիճուկը:
8. Էդ Իկենդերյան – հայտնագործել է սպորտային մեքենայի հիդրավլիկ պատնեշը
9. Վարազդատ Ղազանչյան – պլաստիկ վիրաբուժության հիմնադիրն է:
10. Ալեքսանդր (Ալեքս) Մանուկյան – պաղպաղակի վաֆլե կոների հեղինակն է:
11. Արտաշես Հայկանյան – հայտնագործել է առաջին պլաստիկե կոնտեյներները, Coca Cola-ի պլաստիկե շշերի արտադրման մեքենան, ավտոմեքենայի ապակիների մաքրիչները և այլն:
12. Արթուր Սարաֆյան – հայտնագործել է մեքենաների ավտոմատ փոխանցման տուփը:
13. Ռոջեր Էդուարդ Քոլլինգվուդ Ալթունյան – հայտնագործել է ասթմայով հիվանդ մարդկաց համար ինհալյատորը և նատրիումի կրոմոլինը, որոնք օգտագործվում են ասթմայի, ալերգիայի բուժման համար, ինչպես նաև աչքի կաթիլներում:
14. Արտեմ Միկոյան – ստեղծել է МИГ ինքնաթիռները
15. Արթուր Բուլբուլյան – հայտնագործել է А-14 թթվածնային դիմակները, որոնք օգտագործում էին ամերիկյան ռազմա-օդային ուժերը Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ:
16. Ժիրայր Տեզել – հայտնագործել է մազային ֆալիկուլը, մազերի իմպլանտացիայի մեթոդը:
17. Ռուբեն Էկսերջյան – հայտնագործել է զենիթային թնդանոթները, որոնք օգտագործում էին ԱՄՆ- ի ռազմական ուժերը Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ:
18. Հովհաննես Ադամյան — սև-սպիտակ և գունավոր հեռուստատեսության, առաջին տեսափլեյերի հեղինակն է:
19. Գամրիել Ղազանչյան – 1911թ.-ին պաշտոնապես գրանցվել է մազերի չորացման սարքը:
20. Քրիստոֆեր Տեր-Սերոբյան – հայտնագործել է ամերիկյան դոլարի կանաչ գույնը, որը հնարավոր չէ կեղծել: Այդ հայտագործության համար նա 6000 դոլար է ստացել
21. Ալեք Մանուկյան – հայտնագործել է ջրի ծորակը:
22. Արտաշես Այկանյան – հայտնագործել է ճկուն ձողիկները:
23. Էմիկ Ավագյան — ի ծնե հաշմանդամ լինելով՝ հայտնագործել է ձեռքով կառավարվող հաշմանդամի սայլակը: 1961 թ. ԱՄՆ նախագահ Ջոն Քենեդին նրան պարգևատրել է համաշխարհային նշանակության խնդրի լուծման հարցում անգնահատելի ավանդի համար:
168.am