Իրանի դատարանը երկու բլոգերի դատապարտել է 10 տարվա ազատազրկման՝ պարային հոլովակ հրապարակելու համար
Advertisement 1000 x 90

Իրանի դատարանը երկու բլոգերի դատապարտել է 10 տարվա ազատազրկման՝ պարային հոլովակ հրապարակելու համար

Իրանի դատարանը 10,6 տարվա ազատազրկման է դատապարտել երկու բլոգերի՝ տեսանյութ հրապարակելու համար, որտեղ երեւում է, թե ինչպես է զույգը պարում Թեհրանի գլխավոր Ազադի հրապարակում՝ հակակառավարական ցույցերը ճնշելու ֆոնին: Այս մասին, Gazeta.ru-ի փոխանցմամբ, հայտնում է IranWire լրատվական գործակալությունը։

«Թեհրանի հեղափոխական դատարանի 15-րդ մասնաճյուղը նրանց մեղադրել է «կոռուպցիայի խրախուսման, հանդիպումներ անցկացնելու և երկրի ազգային անվտանգությանը վնասելու նպատակով դավադրության մեջ», – ասվում է հոդվածում։

Դատարանի արձանագրությունների համաձայն՝ դատապարտյալներ Ամիր Ահմադին և Աստիաջ Հագիգին դատական ​​քննարկումների ժամանակ զրկվել են պաշտպան ունենալու իրավունքից, իսկ գրավի դիմաց ազատ արձակվելու նրանց դիմումը մերժվել է։

 



Նման նյութեր