Tommy Hilfiger-ի նոր հավաքածուի ցուցադրության նախաշեմին ամերիկացի սուպերմոդել Ջիջի Հադիդը, որը համագործակցում է բրենդի հետ, ցուցադրել է Barbie տիկնիկ՝ իր դեմքով և ֆիրմային հագուստով: Տիկնիկի լուսանկարը նա զետեղել է Instagram-ի իր էջում:
Տիկնիկը հագել է ջինսե կարճ շորտ և մակնիշի խոշոր լոգոտիպով մարզաշապիկ:
Tommy Hilfiger ընկերությունը հիմնադրվել է Հիլֆիգերի կողմից 1985 թվականին: Այն սկսել է կանանց հագուստի և աքսեսուարների արտադրությունից, իսկ 1992 թվականին հայտնվել է տղամարդկանց հավաքածու: 2001 թվականից մակնիշը կոշիկ է արտադրում: Բացի այդ, տեսականիում տեղ են գտել երեխաների համար նախատեսված հագուստ և պարֆյումերիա:
Ջիջի Հադիդը ամերիկացի մոդել է, Tom Ford-ի մի քանի շարքի դեմքը, Victoria’s Secret-ի մոդելը, բացի այդ, նա նկարահանվել է 2015 թվականի Pirelli օրացույցի համար: 2016 թվականի դեկտեմբերին Նորաձևության բրիտանական խորհուրդը նրան տարվա մոդել է ճանաչել: