Բռնցքամարտի Հայաստանի առաջնությունում մասնակիցների փոխարեն առաջինը ռինգ է դուրս եկել 1985 և 1989 թվականների աշխարհի չեմպիոն Իսրայել Հակոբկոխյանը։
Նա պնդում էր, որ բողոքի ակցիա է կազմակերպում ի պաշտպանություն իր որդու, որին թույլ չեն տալիս մասնակցել Հայաստանի առաջնությանը։ «Իրենք են ուզում որոշել՝ իմ տղան իրավունք ունի Հայաստանի դրոշի ներքո հանդես գալու, թե՝ չունի», – լրագրողներին ասել է ակցիա իրականացնող Հակոբկոխյանը։ Ֆեդերացիան արձագանքել է՝ տեղեկացնելով, որ կամայականություն չկա. Հակոբկոխյանի որդին՝ Հարություն Հակոբկոխյանը, խախտել է կանոնները և որակազրկվել Եվրոպական բռնցքամարտի ֆեդերացիայի կողմից։
Առավել մանրամասն՝ Kentron TV-ի տեսանյութում։