Հռոմեական կոյուղում Հերկուլեսի հնագույն արձան է հայտնաբերվել
Advertisement 1000 x 90

Հռոմեական կոյուղում Հերկուլեսի հնագույն արձան է հայտնաբերվել

Հռոմում կոյուղու խողովակները վերանորոգող բանվորները գտել են Հերկուլեսի արձանը՝ իր իրական չափերով։ Այս մասին հայտնում է Heritage Daily-ն։ Հռոմեական որոշ կայսրեր, մասնավորապես Կոմմոդոսը և Մաքսիմիանոսը, իրենց նույնացնում էին Հերկուլեսի հետ և հարգում նրան որպես կիսաստված։

Արձանը հայտնաբերել են Ապիա Անտիկա զբոսայգում փլուզված կոյուղու խողովակները վերանորոգող շինարարները: Այստեղ է անցնում Ապիյան ճանապարհի մի մասը, որը կապում էր Հռոմը Բրինդիզիի հետ, ինչպես նաև այգում գտնվում են բազմաթիվ վիլլաներ և դամբարաններ։

Արձանը պատրաստված է մարմարից և հայտնաբերվել է 20 մետր խորության վրա։ Քանդակը պատկերում է Հերկուլեսին առյուծի մորթով և իր սիրելի զենքով՝ մահակով։ Ենթադրվում է, որ արձանը կերտվել է մ.թ. 3-րդ դարի կեսերին։