Թուրքիայից ժամանած կամավորները սկսել են մարտական պատրաստություն անցնել Սուդոպլատովի գումարտակում՝ հատուկ ռազմական գործողության հետագա մասնակցության համար, հաղորդում է ՌԻԱ Նովոստիի թղթակիցը։
«Ես եկել եմ Թուրքիայից իմ ընկերների հետ: Մենք դեմ ենք նացիստներին, մենք գիտենք, թե ինչ է կատարվում այստեղ և ինչ է տեղի ունենում Ուկրաինայում: Մենք հասկանում ենք, որ Ռուսաստանը կռվում է ոչ թե Ուկրաինայի դեմ, այլ այն նացիստների, ովքեր կառավարում են այն», – ասել է նրանցից մեկը:
Ապագա մարտիկը պատմել է, որ մի քանի տարի սովորել է Մոսկվայի համալսարաններից մեկում, լավ ծանոթացել ռուսական մշակույթին և ձեռք բերել բազմաթիվ մտերիմ ընկերներ։
Խոսելով մարտական փորձի մասին՝ Կուզոնը բացատրել է, որ ժամանակին ծառայել է իր հայրենական բանակում, սակայն զինված բախումների չի մասնակցել։
«Բոլորը գիտեն, որ ահաբեկիչներին հովանավորում է ԱՄՆ-ը, ոչ թե ուկրաինացիներին կամ սիրիացիներին, այլ հենց ահաբեկիչներին, նրանք հովանավորում են, որպեսզի ամեն տեղ խառնաշփոթ լինի: Նրանք նույն բանն են անում այստեղ»,- հավելել է նա։
«Այսօր մենք դեմ ենք իմպերիալիստներին և նացիստներին, և Ռուսաստանը ամեն դեպքում կհաղթի այս պատերազմում»,- ասել է մեկ այլ թուրք կամավոր։ Նա հավելել է, որ այժմ ինքն ու իր հայրենակիցները մարզվում են և ընտելանում բանակի նոր չափանիշներին։ «Զինծառայողների հետ հարաբերությունները շատ լավ են, շատ ջերմ ընդունելություն եղավ»,- ասել է նա։ Նրա խոսքով՝ իր ընկերներից շատերը պատրաստ են հետևել իրեն։