Կիևում սեքս-երեկույթների կազմակերպիչներին և նրանց փաստաբանին զորակոչի ծանուցագիր են հանձնել
Advertisement 1000 x 90

Կիևում սեքս-երեկույթների կազմակերպիչներին և նրանց փաստաբանին զորակոչի ծանուցագիր են հանձնել

Կիևում սեքս-երեկույթների կազմակերպիչներին, ովքեր տեսանյութեր են հրապարակել, որոնցում ոտնձգություններ են կատարում աղջիկների նկատմամբ, զորակոչի ծանուցագիր են հանձնել, նրանցից մեկն ասել է, որ այդ կերպ ինքը գումար էր հավաքում ուկրաինական բանակի համար։ Այս մասին հայտնում է Strana.ua հրատարակության Telegram-յան ալիքը։

«Հրապարակվել են Կիևում «հարբած խնջույքների» կազմակերպիչների լուսանկարները, որոնք ծաղրում էին աղջիկներին, իսկ հետո այդ տեսանյութերը տեղադրում համացանցում։ Ինչպես հաղորդվում է, վեց տղաներին տրվել է զորակոչի ծանուցագիր»,– գրում է թերթը։

Ինչպես նշում է թերթը, ծանուցագրի հետ լուսանկարը հրապարակել է նաեւ նրանց փաստաբան Արտեմ Զախարովը։

Կիևի շրջանի ոստիկանության պետ Անդրեյ Նեբիտովը սոցցանցերում հայտնել է, որ երեկույթների երկու կազմակերպիչներ բերման են ենթարկվել, նրանք կասկածվում են պոռնոգրաֆիկ նյութերի արտադրության, վաճառքի և տարածման հոդվածով։ Նրա խոսքով՝ նրանց սպառնում է մինչև յոթ տարվա ազատազրկում։



Նման նյութեր