«Եվրատեսիլ 2023» երգի մրցույթում Վրաստանը կներկայացնի 22-ամյա հայազգի երգչուհի Իրու Խեչանովան։ Նա մայիսի 11-ին ելույթ կունենա Եվրատեսիլի երկրորդ կիսաեզրափակչում։ Թե ինչ երգ է ներկայացնելու վրացի պատվիրակը, դեռ հայտնի չէ։
Խեչանովան եղել է Candy խմբի անդամ, որը Վրաստանին երկրորդ հաղթանակն է բերել 2011 թվականին Երեւանում կայացած «Մանկական Եվրատեսիլ» երգի մրցույթում։ Երգչուհին դարձել է նաեւ «Ձայն» մեգա շոուի հաղթող։ Խեչանովան Թբիլիսիից է։ 2007 թվականից սովորում է Գոգի Դոլիձեի անվան արվեստի դպրոցում։ (դաշնամուրի բաժին)։ Նա մասնակցել է մի շարք երաժշտական մրցույթների։ 2009 թվականին Թբիլիսիի 2-րդ երաժշտական օլիմպիադայում գրավել է առաջին տեղը՝ դառնալով լավագույն կատարող։