Ոստիկանությունը բռնել է իր հարբած ծնողներին մեքենայով տուն տանող 14-ամյա դեռահասին
Advertisement 1000 x 90

Ոստիկանությունը բռնել է իր հարբած ծնողներին մեքենայով տուն տանող 14-ամյա դեռահասին

Անգլիայում ոստիկանությունը բռնել է մեքենա վարող 14-ամյա դեռահասին, գրում է Daily Star-ը։ Մեքենայի հետևի նստատեղում եղել են նրա հարբած ծնողները։

Լրատվամիջոցի տեղեկություններով՝ զույգը մեղադրվել է երեխայի նկատմամբ դաժան վերաբերմունքի մեջ։ 59-ամյա տղամարդը և 49-ամյա կինը պետք է ներկայանան դատարան՝ կատարվածի բոլոր մանրամասները բացատրելու համար։

«Երբ վառել են կապույտ թարթող լույսերը, վարորդը կանգ չի առել և փորձել է քշել», – ավելացրել են ոստիկանությունից։

Բացի այդ, զույգը գտնվում է կալանքի տակ։ Նրանք դեռ չեն մեկնաբանել իրենց արարքը և չեն հայտնել, թե ինչպես է իրենց որդին հայտնվել ընտանեկան Land Rover-ի ղեկին:



Նման նյութեր