Ֆրանսիայում ձերբակալել են 16 տարի հետախուզման մեջ գտնվող իտալացի մաֆիոզին
Advertisement 1000 x 90

Ֆրանսիայում ձերբակալել են 16 տարի հետախուզման մեջ գտնվող իտալացի մաֆիոզին

Ֆրանսիայի Սենտ Էտյեն քաղաքում ձերբակալվել է սպանության համար դատապարտված իտալացի մաֆիոզ Էդգարդո Գրեկոն։ Նա 2006 թվականից թաքնվում էր իրավապահներից, ընդ որում, առնվազն երեք տարի խոհարար է աշխատել պիցցերիայում։

BBC-ի փոխանցմամբ՝ 63-ամյա Գրեկոյի ձերբակալությունը Իտալիայի իշխանությունների կողմից երկրորդ աղմկահարույց ձերբակալությունն է մի քանի շաբաթվա ընթացքում։ Վերջերս Սիցիլիայում ձերբակալվել էր իտալական մաֆիայի պարագլուխ Մատեո Մեսինա Դենարոն, ով 30 տարի թաքնվում էր իրավապահներից։

Երկուսն էլ հետախուզվում էին 90-ականներին կատարած դաժան սպանությունների համար։

Դենարոն սիցիլիական «Կոզա Նոստրա» հանցավոր կազմակերպության «շեֆերի շեֆն» էր, իսկ Գրեկոն՝ «Նդրանգետա» խմբավորման անդամ էր, որը ստեղծվել էր Իտալիայի հարավում գտնվող Կալաբրիայում:

Գրեկոն հետախուզվում էր երկու ավազակախմբերի միջև «պատերազմի» ժամանակ կատարած սպանությունների համար։ Նշվում է, որ Գրեկոյին մեղադրանք է առաջադրվել երկու եղբայրների սպանության, նրանց մարմինները ծծմբական թթվի մեջ լուծելու համար։

Գրեկոն մեղադրվում է նաև մեկ այլ անձի սպանության փորձի մեջ։ 2006 թվականին, երբ նրա ձերբակալման հրաման է տրվել, Գրեկոն թաքնվել է։

 



Նման նյութեր