Սոֆյա Ռոտարուն «իր անձնական թշնամի» է հռչակել Իրինա Ալեգրովային
Advertisement 1000 x 90

Սոֆյա Ռոտարուն «իր անձնական թշնամի» է հռչակել Իրինա Ալեգրովային

Երգչուհի Սոֆյա Ռոտարուն այլևս սոցցանցերում չի հետևում իր գործընկերուհի Իրինա Ալեգրովային, գրում է mk.ru-ն՝ հղում անելով իր աղբյուրին։ Հրատարակության տվյալներով՝ Ռոտարուն «Ալեգրովային իր անձնական թշնամի է հռչակել»։

«Նա Իրինային հռչակել իր անձնական թշնամի։ Այս ամենը հատուկ ռազմական գործողության պատճառով: Նրանք կանգնել են բարիկադների հակառակ կողմերում»,- գրում է կայքը։

Ըստ աղբյուրի՝ Ռոտարուի համար «գլխավոր հարվածը» եղել է Ալեգրովայի «Վերադարձե՛ք տուն, տղաներ» երգը։ Արտիստի թրեքը թողարկվել է 2022 թվականի դեկտեմբերին և նվիրված է Ուկրաինայում ռուսական ռազմական գործողության մասնակիցներին։

Հայտնի է, որ կատարողները երկար տարիներ ընկերություն են արել և հաճախ են միասին հանդես եկել համերգներին։