Խոյ
Մինչև կսկսեք գործել, նայեք ձեր շուրջը, համոզվեք, որ ձեր գործողությունները ոչ մեկին վնաս չեն պատճառի: Բանն այն է, որ ցանկացած նման քայլ կարող է, որ դուք (պատահաբա՞և, թե՞ ոչ) կկատարեք մարդկանց նկատմամբ նույնությամբ կվերադարձվի ձեզ: Կարևոր է արտահայտությունների մեջ լինել զուսպ, որովհետև ձեզ համար կարևոր մարդուն վիրավորելն այսօր շատ ավելի դյուրին է, քան երբևէ:
Ցուլ
Ամեն ինչ ընթանում է ոչ վատ, սակայն հնարամտություն և համառություն ցուցաբերելու դեպքում կարող եք հասնել մեծ հաջողությունների: Հին ընկերները կլինեն ձեր կողքին, որպեսզի լավ խորհուրդներ տան կամ օգնության հասնեն, ինչի կարիքը կարող եք զգալ կեսօրին: Հնարավոր է առաջընթաց` գործնական բանակցություններում, որոնք ընթանում են արդեն մեկ շաբաթից ավելի:
Երկվորյակ
Հաջող օր է, տեղի կունենան իրադարձություններ, որոնք ամենայն հավանականությամբ ձեր առջև նոր հորիզոններ կբացեն: Վստահեք աստղերին, այսօր նրանք ձեր կողմից են: Կարելի է նոր գործեր սկսել, այդ թվում` կարևոր և ծանր, լուծել կազմակերպչական խնդիրներ: Տեղին կլինի առաջնորդի որակներ դրսևորելը: Երկվորյակ-ղեկավարներին կհաջողվի համախոհների թիմ ստեղծել:
Խեցգետին
Մի անհանգստացեք դատարկ բաներից, այսօր ձեզ սպառնում են միայն աննշան խնդիրներ, որոնք դուք հեշտությամբ կլուծեք: Օրը նպաստավոր է տեղափոխության կամ աշխատանքը փոխելու, ինչպես նաև ձեզ որևէ նոր դերում փորձելու համար: Իմիջի փոփոխման հետ կապված փորձերը կլինեն հաջող:
Առյուծ
Օրվա առաջին կեսը զերծ չի լինի դժվարություններից, ինչն աստղակերպի այս նշանի ներկայացուցիչների պարագայում կապված է լուրջ էմոցիոնալ ցնցումների հետ: Վտանգ կա, որ կվիճեք ձեզ համար կարևոր մարդկանց հետ: Կեսօրը նպաստավոր չէ գործնական բանակցությունների համար:
Կույս
Հնարավոր են անհաջողություններ և լուրջ խնդիրներ` առաջին հերթին ձեր անձնական հարաբերություններում: Դուք դժկամությամբ եք ընդունում ուրիշների կարծիքներն ու խորհուրդները, ականջի ետև եք գցում, բայց` իզուր: Դրանցից կարելի է դրական ինչ-որ բան վերցնել: Հնարավոր են ֆինանսական դժվարություններ: Գործարքներ կնքելու համար օրը նպաստավոր չէ:
Կշեռք
Նպաստավոր օր է աշխատելու համար: Դուք հրաշալի հարաբերությունների մեջ եք գործընկերների հետ, ձգտում եք մասնագիտական հաջողությունների, առանձին դեպքերում հաղթահարում եք այնպիսի բարձունքներ, որոնց մասին շատերը կարող են միայն երազել: Դա չի կարող չնկատել այդ ամենով հետաքրքրված ղեկավարությունը, հնարավոր է շուտով որոշում ընդունվի ձեզ ավելի բարձր պաշտոնի տեղափոխման մասին:
Կարիճ
Թեև աշխատավայրում իրավիճակը իդեալական չէ, դուք ինքնատիրապետումը չեք կորցնում և ստեղծված դժվարությունները հաղթահարում եք ոչ վատ: Գործընկերների հետ վեճերը ձեզ այնքան էլ չեն դառնացնում, որովհետև ձեզ հաջողվում է համոզիչ կերպով ապացուցել, որ դուք ճիշտ եք, ինչպես նաև լավ տպավորթյուն թողնել այն մարդկանց վրա, ում կարծիքը ձեզ համար անկարևոր չէ: Բայցևայնպես ձեզ չի հաջողվում տանել կարևոր, իսկական հաղթանակներ:
Աղեղնավոր
Թեև այսօր բարդ խնդիրների լուծման առջև կկանգնեք, այնուամենայնիվ կհաղթահարեք դրանք: Այդ հարցում ձեզ կօգնեն ոչ միայն մարդկանց հետ հեշտությամբ շփվելու ունակությունը, այլև այն փորձն ու գիտելիքները, որ կուտակել եք ժամանակի ընթացքում:
Այծեղջյուր
Աստղերը հեշտությամբ տրվող, մեծ հաջողություններ չեն խոստանում, կարիք կլինի շատ աշխատել, իսկ արդյունքը բնավ չի գոհացնի: Այնուամենայնիվ ձեռքերը ծալած նստել չարժե , անիմաստ վատնած ժամանակը նոր անհաջողությունների, ֆինանսական խնդիրների, ինչպես նաև գործընկերների հետ տարաձայնությունների առիթ կդառնա:
Ջրհոս
Արգասաբեր օր է, առավել նպատակահարմար կենտրոնացում պահանջող խնդիրներով զբաղվելու ,այլ ոչ թե ստեղծագործական գործունեություն ծավալեու համար: Հնարավոր են գործնական առաջարկներ, որոնք, որքան էլ գայթակղիչ թվան, մի շտապեք ընդունել դրանք:
Ձկներ
Փորձում եք ամեն բան հասցնել , ինչն էլ թույլ չի տալիս կենտրոնանալ: Սա կարող է լուրջ խնդիրների առիթ դառնալ, եթե գործ ունեք փաստաթղթերի, հաշվարկների և ճշգրտություն պահանջող այլ գործերի հետ: