Ֆոտոխցիկը Զանգեզուրում առաջին անգամ Կովկասյան ընձառյուծի ձագ է ֆիքսել
Advertisement 1000 x 90

Ֆոտոխցիկը Զանգեզուրում առաջին անգամ Կովկասյան ընձառյուծի ձագ է ֆիքսել

World Wildlife Fund (Բնության համաշխարհային հիմնադրամ)-Հայաստանի և Զանգեզուր կենսոլորտային համալիրի կողմից իրականացվող մոնիթորինգի արդյունքում ֆոտոխցիկը նկարահանել է Կովկասյան ընձառյուծին, որն, ամենայն հավանականությամբ, WWF-ի կողմից նախկինում նկարված Եվա անունով ընձառյուծի ձագերից մեկն է: Այս մասին տեղեկացնում է Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան գրասենյակը:

«Մեր երկրում սա առաջին դեպքն է, երբ ձագ է գրանցվում, որն ապացույց է այն աշխատանքի, որն իրականացվում է Հայաստանի հարավում ՀՀ բնապահպանության նախարարության, պահպանվող տարածքների անձնակազմի և միջազգային կառույցների ջանքերով», – ասված է հաղորդագրությունում:

Կովկասյան ընձառյուծը գրանցված է Բնության պահպանության միջազգային միության և ՀՀ Կարմիր գրքերում։

Ընձառյուծները Հայաստան են անցնում Թուրքիայից և Իրանից։ Հանդիպում են Սյունիքի մարզից Արարատի մարզ ընկած գոտու, երբեմն նաև հյուսիսային մարզերի անտառներում։

2002թ-ից Բնության համաշխարհային հիմնադրամի (WWF-Հայաստան) կողմից Հայաստանումիրականացնվող Կովկասյան ընձառյուծի պահպանության ծրագրի շնորհիվ կենդանին ոչ միայն վերադարձել էՀայաստան, այլ նաև գրանցել է ընձառյուծի թվաքանակի աճի դրական միտում: