Հայաստանը փրկարարներ է ուղարկում Սիրիա և Թուրքիա
Advertisement 1000 x 90

Հայաստանը փրկարարներ է ուղարկում Սիրիա և Թուրքիա

Այսօր Հայաստանի Հանրապետությունը փրկարարական ջոկատներ է ուղարկում Սիրիա և Թուրքիա՝ աջակցելու ավերիչ երկրաշարժի հետևանքով տուժած շրջաններում իրականացվող որոնողափրկարարական աշխատանքներին: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ խոսնակ Վահան Հունանյանը։

Հիշեցնենք, որ Թուրքիայում տեղի ունեցած հզոր երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 3549-ի, իսկ Սիրիայում, Կարմիր խաչի տվյալներով, կա առնվազն 1500 զոհ։



Նման նյութեր