Վերջին երկու օրվա ընթացքում հարյուրավոր երկրաշարժեր են գրանցվել ամբողջ աշխարհում
Advertisement 1000 x 90

Վերջին երկու օրվա ընթացքում հարյուրավոր երկրաշարժեր են գրանցվել ամբողջ աշխարհում

Վերջին 48 ժամում ամբողջ աշխարհում գրանցվել է 4 բալից ավելի ուժգնությամբ 241 երկրաշարժ։

Այս մասին երեքշաբթի՝ փետրվարի 7-ին, հայտնել են Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնից։

Մասնավորապես, ցնցումներ են գրանցվել Թուրքիայում, Սիրիայում, Ինդոնեզիայում, Մեքսիկայում, Ղազախստանում, Իրանում, Ալյասկայում և Կուրիլյան կղզիներում։

Թուրքիայի հարավում տեղի ունեցած երկրաշարժը երկրաբանական տեղաշարժ է առաջացրել, որի հետևանքով քարոլորտային սալերը երեք մետրով տեղափոխվել են, Corriere della Sera թերթին ասել է Իտալիայի երկրաֆիզիկայի և հրաբխագիտության ազգային ինստիտուտի (INGV) նախագահ Կառլո Դոլիոնին։

«Թուրքիան կարծես թե շարժվել է դեպի հարավ-արևմուտք»,- պարզաբանել է գիտնականը։



Նման նյութեր