Մադոննան պատասխանել է իր արտաքինի վերաբերյալ քննադատություններին
Advertisement 1000 x 90

Մադոննան պատասխանել է իր արտաքինի վերաբերյալ քննադատություններին

Մադոննան պատասխանել է «Grammy» մրցանակաբաշխության ժամանակ իր ելույթի վերաբերյալ քննադատություններին։

64-ամյա փոփ լեգենդը կիսվել է արարողության ժամանակ աստղերի, այդ թվում՝ հաղթող Սեմ Սմիթի եւ Քարդի Բիի հետ շփվելիս զվարթ տեսանյութով, սակայն դրան կից գրառման մեջ նա «հարձակվել է» լուսանկարիչների վրա ու անդրադարձել է «էյջիզմի եւ կինատյացության» ալիքին, որը զգացել է սեփական մաշկի վրա։

Արարողությանը Մադոննայի հայտնվելուց հետո սոցցանցերի օգտատերերը ուշադրություն են հրավիրել այն փաստի վրա, որ հիթմեյքերն «անճանաչելի» է դարձել՝ չափից դուրս գիրուկ ու հարթ դեմքի պատճառով։ Երգչուհին հայտարարել է, որ այդ ամենի մեղքը «խոշոր պլանն» է եղել՝ «երկար օբյեկտիվով տեսախցիկը».

«Իմ կատարման վրա կենտրոնանալու փոխարեն՝ շատերը նախընտրեցին խոսել միայն իմ լուսանկարների մասին», – բողոքել է աստղը՝ ասելով, որ ինքը եւս մեկ անգամ «էյջիզմի եւ կնատյացության» զոհ է դարձել, որը կա աշխարհում, որտեղ մենք ապրում ենք:

«Աշխարհ, որը հրաժարվում է հարգել 45-ից բարձր կանանց եւ զգում է, որ պետք է պատժել նրան, եթե նա շարունակի լինել ուժեղ կամքով, աշխատասեր եւ արկածախնդիր:

«Ես երբեք ներողություն չեմ խնդրել իմ կատարած ստեղծագործական ընտրությունների կամ իմ արտաքինի կամ հագնվելու համար, եւ չեմ պատրաստվում դա անել։ Ես նվաստացած եմ եղել ԶԼՄ-ների կողմից իմ կարիերայի սկզբից, բայց հասկանում եմ, որ այս ամենը փորձություն է, եւ ես ուրախ եմ լինել առաջինը՝ հեշտացնելու իմ հետեւում գտնվող բոլոր կանանց կյանքն առաջիկա տարիներին», – նշել է նա:

Տեսանյութը՝ այստեղ