Զավեշտ է, երբ մերձավորից՝ Արցախից հրաժարվողը «սիրիր թշնամուդ» է ասում․ Շարմազանով
Advertisement 1000 x 90

Զավեշտ է, երբ մերձավորից՝ Արցախից հրաժարվողը «սիրիր թշնամուդ» է ասում․ Շարմազանով

Զավեշտ է, երբ մերձավորից՝ Արցախից հրաժարվողը «սիրիր թշնամուդ» է ասում, այս մասին իր ֆեյսբուքյան ջում գրել է Էդուարդ Շարմազանովը։

«Երկրորդ օրն է մեր հասարակությունն ակտիվ քննարկում է Թուրքիա փրկարարներ ուղարկելու փաստը։

Մեկն ասում է՝ թշնամուն չի կարելի օգնել։

Իսկ մյուսը՝ քրիստոնյան պետք է «սիրի ու կարեկցի նաեւ թշնամուն»։

Պետք չէ խառնել ամեն ինչ։

Նախ Աստծուն պետք է սիրել անձիցդ առավել, ամբողջ սրտով ու զորությամբ։

Հետո մերձավորիդ ու ընկերոջդ` քո անձի պես։

Ու միայն վերջում սիրելն է թշնամուդ,այսինքն քեզ անիծողին (բայց ոչ Աստծուցդ ու մերձավորիցդ առավել)։

Զավեշտ է, երբ մերձավորից՝ Արցախից ձեռքերը լվացողը «սիրիր թշնամուդ» է ասում։

Նախ Աստծուն եւ յուրայիններին` Հայաստանն ու Արցախը սիրել սովորենք, ապա ՝մնացյալին։

Երբ լքում ենք արյան ու հավատքի մերձավորին` Արցախը, համաշխարհային սիրուց խոսելը տարօրինակ ու զավեշտալի է թվում»,- գրում է նա։