Մադամ Տյուսոյի թանգարանում ներկայացվել է Ռիհաննայի նոր մոմե արձանը (տեսանյութ)(լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Մադամ Տյուսոյի թանգարանում ներկայացվել է Ռիհաննայի նոր մոմե արձանը

Մադամ Տյուսոյի թանգարանը հայտարարել է, որ ցուցադրել է երգչուհի Ռիհաննայի նոր մոմե արձանը։ Մոդելը ներկայացված է Նյու Յորքում՝ Glow Gala սրահում։ Այն գտնվում է Արիանա Գրանդեի եւ Ջասթին Բիբերի մոմե տարբերակների հարեւանությամբ։ Այս մասին հայտնում է NME-ն։

Արձանը կրկնել է 2018 թվականի Met Gala-ում երգչուհու կերպարը․ Maison Margiela-ի հանդերձանք, Հռոմի պապի խույր եւ խաչելության մանյակ։ Միջոցառման թեման այսպես էր հնչում՝ «Երկնային մարմիններ. նորաձեւություն եւ կաթոլիկ երեւակայություն»:

Մոմե արձանի շնորհանդեսը տեղի է ունեցել Ռիհաննայի առաջիկա համերգից մի քանի օր առաջ: Այն տեղի կունենա հունվարի 12-ին, Super Bowl-ում։

Նյու Յորքի Մադամ Տյուսոյի թանգարանի գլխավոր մենեջեր Յորգ Հանելն ասել է. «Ռիհաննան, անկասկած, սպասվելիք համերգով պատմություն է կերտելու, ուստի իր նոր արձանի ներկայացման ժամանակը կատարյալ է: Մենք նրան ներկայացրել ենք բացառապես Նյու Յորքի Մադամ Տյուսոյի թանգարանում, որտեղ երկրպագուները կարող են հիանալ եւ լուսանկարվել կուռքի հետ»։