«Սույն քաղաքական գործիչը միշտ զուրկ է եղել պատասխանատվությունից». Արայիկ Հարությունյանը՝ Լևոն Զուրաբյանի մասին
Advertisement 1000 x 90

«Սույն քաղաքական գործիչը միշտ զուրկ է եղել պատասխանատվությունից». Արայիկ Հարությունյանը՝ Լևոն Զուրաբյանի մասին

«Ելք» դաշինքի անդամ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում ՀԱԿ պատգամավոր Լևոն Զուրաբյանի մասին գրում է. «Սույն քաղաքական գործիչը միշտ զուրկ է եղել պատասխանատվությունից։ Գյոզալ համաժողովրդական շարժումը սարքեց ռագատկի քար, ամբողջ քաղաքական գործունեության ընթացքում գոնե մեկ անգամ չի ասել, որ ինքն այսինչ հարցում թերացել է, հիմա էլ «Ելքին» մեղադրում է մեծ դաշինքին չմիանալու և վիժեցնելու մեջ։

Մի կողմ թողնելով այն, որ մենք միշտ դեմ ենք եղել «աջափսանդալ» կամ «դաշինք հանուն դաշինքի» դաշինքներին, կարելի կարծել, որ իրանք մի մեծ դաշինք են կազմել, մնացել ենք միայն մենք, որ չենք միացել։ Կազմածներդ էլ մի դաշինք լինի…

Մի բան էլ՝ մենք երբեք իրենց հետ որևէ դաշինքի հարց չենք քննարկել»։