Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին BBC-ին տված հարցազրույցում ասել է, որ «ռուսական լայնածավալ հարձակումն» արդեն սկսվել է։
«Ռուսական հարձակումներն արդեն մի քանի ուղղություններից են գալիս»,- ասել է Ուկրաինայի նախագահը։ Երկրի ղեկավարը մանրամասներ չի հայտնել։
BBC-ի փոխանցմամբ՝ Զելենսկին կարծում է, որ ուկրաինական ուժերը կարող են շարունակել դիմադրել այնքան ժամանակ, քանի դեռ չեն կարողանա անցնել հակահարձակման։
Զելենսկին նաև բացառել է ուկրաինական որևէ տարածքի զիջում՝ Ռուսաստանի հետ հնարավոր խաղաղության համաձայնագրի շրջանակներում։
«Մենք անվտանգության երաշխիքներ ենք ուզում։ Ցանկացած տարածքային փոխզիջում կթուլացնի մեզ որպես պետություն»,- ասել է Զելենսկին։