ԱՄԷ-ի բնակիչը մարզասրահում հայելու առաջ կեցվածք ընդունելիս կորցրել է գիտակցությունը և կոտրել քիթը, գրում է Independent-ը։ Այդ ամենն այնքան հանկարծակի է տեղի ունեցել, որ տուժածի ընկերները կարծել են, թե նա կատակ է անում իրենց հետ։
Նյուաս Շարիֆն ասել է, որ չի հիշում, թե ինչպես է ուշաթափվել։ Տղամարդու խոսքով՝ ինքը կանգնել է հայելու առաջ և լարել մկանները, իսկ հետո կոտրված քթով արթնացել է հատակին, քանի որ ընկնելու հետևանքով հարվածել է գլուխը։ Դեպքի պահին տուժողի կողքին եղել է նրա ընկերը, սակայն նա սկզբում կարծել է, թե Շարիֆը կատակում է։
Ավելի ուշ տղամարդը բացատրել է, թե ինչու է կորցրել գիտակցությունը: Այդ ամենը պայմանավորված է եղել քիչ հանգստի պատճառով: Տղամարդը նստելու ու շունչ քաշելու փոխարեն սկսել է էլ ավելի լարել մկանները՝ փորձելով լավ լուսանկար ստանալ։
«Այդ պահին ես դեռ շունչս պահած էի», – հավելել է տղամարդը: