«Ես միշտ ուզում եմ ինչ-որ բան անել Հայաստանում»․ Գարիկ Մարտիրոսյան
Advertisement 1000 x 90

«Ես միշտ ուզում եմ ինչ-որ բան անել Հայաստանում»․ Գարիկ Մարտիրոսյան

Ռուս շոումեն Գարիկ Մարտիրոսյանը նախատեսում է կատակերգական գիտաֆանտաստիկ ֆիլմ նկարահանել Հայաստանում։

FAMETIME TV հեռուստաընկերությանը տված հարցազրույցում նա բացահայտել է, որ աշխատում է պրոդյուսեր Ռուբեն Ջաղինյանի եւ ստենդ-ափեր Նարեկի հետ կատակերգական գիտաֆանտաստիկ ֆիլմ ստեղծելու համար։ Սցենարը նախատեսվում է գրել մինչեւ այս տարվա ամառ, իսկ դրանից հետո կսկսվեն նկարահանումները։ «Ես միշտ ուզում եմ ինչ-որ բան անել Հայաստանում։ Մենք նաեւ երաժշտություն ենք գրում, անցյալ տարի այնտեղ տեսահոլովակ նկարահանեցի»,- նշել է Մարտիրոսյանը։

Նրա խոսքով՝ 2022 թվականի մեծ մասն անցկացրել է Հայաստանում, քանի որ օգնել է ՈՒՀԱ-յի իր գործընկերոջը մանկական ժամանցային շոու ստեղծելու հարցում։ «Արդյունքում այս նախագիծը կայացավ, եւ ես նրան որքան կարող էի օգնեցի խորհուրդներով, պայմանավորվեցինք եւ այլն։ Նկարահանումներին մասնակցել եմ որպես ռեժիսորի օգնական։ 2022 թվականի ամբողջ ամառը նկարահանել ենք Հայաստանում, իսկ աշնանն արդեն սկսվել են այս նախագծի ներկայացումները»,- ասել է Մարտիրոսյանը։

news.am