Մադոննան տևական ժամանակ անց խոստովանել է, որ պլաստիկ վիրահատություններ է կատարել «Գրեմմիի» մրցանակաբաշխությունից առաջ, բայց խոստովանել է, երբ մի շարք օգտատերեր սկսեցին քննադատել իրեն: Օրեր անց երգչուհին ինստագրամյան իր էջում հրապարակել է լուսանկարներ՝ անկեղծանալով արտաքին միջամտությունների մասին: 64- ամյա երգչուհին բախվեց ատելության խոսքի մեծ ալիքի, երբ իր սոցիալական էջերում ցուցադրում էր հարթ դիմագծեր, բայց իրականում մրցանակաբաշխությանը պատկերն այլ էր: Երգչուհին նշել էր, որ հրապարակված լուսանկարներում նրա տեսքը խեղաթյուրված է եղել: Հետագայում նա հրապարակել է լուսանկար, որտեղ գրել է՝ տեսեք, թե ինչպիսի հրաշալի տեսք ունեմ, երբ որոշակի միջամտություններից հետո այտուցվածությունն անցել է:
Մադոննան պատմել է իր պլաստիկ վիրահատությունների մասին՝ հրապարակելով լուսանկարներ
| Դիտվել է`
Ամենաընթերցված
Advertisement 1000 x 90
ՇԱԲԱԹՎԱ ԹՈՓ ՆՅՈՒԹԵՐԸ