Իմունոլոգ և հեռուստահաղորդավար Անդրեյ Պրոդեուսը «Ապրիր առողջ» հաղորդաշարի եթերում նշել է այն սովորությունները, որոնք կարող են վնասել տղամարդու առողջությանը։ Ծրագրի թողարկումը հասանելի է Watch հարթակում, հայտնում է Lenta.ru-ն։
Մասնագետը զգուշացրել է տղամարդկանց, որ չի կարելի բջջային հեռախոսը երկար պահել տաբատի գրպանում։ Պրոդեուսի խոսքով՝ այս սովորությունը հանգեցնում է սերմնաբջիջների քանակի ու որակի նվազմանը։ Նա պարզաբանել է, որ տղամարդիկ պետք է սարքը հեռու պահեն սեռական օրգաններից։
Տղամարդկանց առողջության համար որպես մեկ այլ վտանգավոր սովորություն իմունոլոգը նշել է մեքենայում նստատեղերի տաքացման օգտագործումը։ Պրոդեուսը հայտարարել է, որ բարձր ջերմաստիճանը կարող է հանգեցնել սպերմատոզոիդների մահվան։