Փետրվարի 22-ին՝ ժամը 21.00-ին, հիվանդանոցից ոստիկանության Էրեբունու բաժին հաղորդում է ստացվել, որ մեջքի կտրած-ծակած արնահոսող վերքով բուժօգնության է դիմել 55-ամյա տղամարդ:
Հիվանդանոց օպերատիվ խումբ է մեկնել:
Էրեբունու ոստիկանների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Մուրացանի փողոցի տներից մեկում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ հիվանդանոց տեղափոխված տղամարդուն ձեռքերով հարվածներ էր հասցրել 35-ամյա փեսան, իսկ 28-ամյա դուստրը դանակով խփել էր մեջքին:
Տուժողի 28-ամյա դուստրը հայտնաբերվել, ձերբակալվել և տարվել է ոստիկանության Էրեբունու բաժին:
Կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին:
Կատարվում է նախաքննություն: