Սպասվում է, որ ձյան ծածկույթի հաստությունը կկազմի շուրջ 20 սանտիմետր, իսկ Բոսթոնում և Մենի նահանգի արևելյան շրջաններում՝ մինչև 45 սանտիմետր, հաղորդել է ՏԱՍՍ-ը:
Ձյան առատ տեղումները խախտել են ԱՄՆ-ի հյուսիսարևելյան նահանգների բնականոն կյանքը
| Դիտվել է`
Ձյան առատ տեղումները խախտել են ԱՄՆ-ի հյուսիսարևելյան նահանգների բնականոն կյանքը: Տարերքից տուժել են Նյու Յորքի, Նյու Ջերսիի, Քոննեքթիքութի, Մենի և Մասաչուսեթսի նահանգները, չեղարկվել են ավելի քան 3 հազար չվերթեր: Խափանումներով են աշխատել նաև հասարակական տրանսպորտի մյուս տեսակները:Իշխանությունները նաև որոշում են ընդունել դադարեցնել պարապմունքները դպրոցներում: Նյու Յորք քաղաքում ընդամենը մի քանի ժամվա ընթացքում ջերմաստիճանը պլյուս 12 աստիճանից ընկել է մինչև մինուս 1 աստիճան: Եղանակային խիստ պայմանների պատճառով փակվել են ՄԱԿ-ի կենտրոնակայանը և այլ հաստատություններ:
Նման նյութեր
Ամենաընթերցված
Advertisement 1000 x 90
ՇԱԲԱԹՎԱ ԹՈՓ ՆՅՈՒԹԵՐԸ