1988 թվականի փետրվարի 27-29-ը Սումգայիթում իրականացված հայերի ջարդերի տարելիցին վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ու Անվտանգության խորհրդի անդամներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու ոճրագործության զոհերի հիշատակին: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԺ հասարակայնության հետ կապերի և հաղորդակցության վարչությունը։
Բարձրաստիճան պաշտոնյաները ծաղկեպսակ են դրել եւ ծաղիկներ խոնարհել Ադրբեջանի Սումգայիթ, Կիրովաբադ (Գանձակ), Բաքու քաղաքներում ադրբեջանական կառավարության կազմակերպած կոտորածներին զոհ գնացած հայերի հիշատակը հավերժացնող խաչքարերին: