Մենք մեր պատմությունից պիտի կարողանանք ճիշտ դասեր քաղել ու ամեն ինչ անել՝ ուժեղանալու ու մեր հայրենակիցներին պաշտպանելու համար. Վարդանյան
Advertisement 1000 x 90

Մենք մեր պատմությունից պիտի կարողանանք ճիշտ դասեր քաղել ու ամեն ինչ անել՝ ուժեղանալու ու մեր հայրենակիցներին պաշտպանելու համար. Վարդանյան

Այսօր մենք ոգեկոչում ենք 35 տարի առաջ Սումգայիթում ադրբեջանցիների կողմից հայերի դեմ տեղի ունեցած դաժան ոճրագործության զոհերի հիշատակը:Այս մասին ֆեյսբուքում գրել է Արցախի նախկին պետական նախարար Ռուբեն Վարդանյանը.

Սումգայիթի ջարդերը Խորհրդային Ադրբեջանում հայերի հանդեպ քարոզվող ատելության և անհանդուրժողականության ողբերգական հետևանքն էին:

Սումգայիթից հետո կոտորածները շարունակվեցին Գանձակում, իսկ 1990 թ. հունվարին՝ Բաքվում: Խորհրդային Ադրբեջանում ապրող ավելի քան կես միլիոն հայերը տեղահանվեցին ամենադաժան ու բռնի ձևերով:

Մենք մեր պատմությունից պիտի կարողանանք ճիշտ դասեր քաղել ու ամեն ինչ անել՝ ուժեղանալու ու մեր հայրենակիցներին պաշտպանելու համար, որտեղ էլ որ նրանք լինեն:

Այնպես անենք, որ նրանց կյանքի, արժանապատվության նկատմամբ ոտնձգություն իրականացնողը հասկանա, որ մենք կարող ենք համախմբվել ու արժանի պատասխան տալ: Միայն այդպես է հնարավոր բացառել նման ողբերգական էջերի կրկնությունը: